Իրանը հերքում է. «Ֆորդու» կայանը չի փակվելու

17:34 • 18.09.13

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է փակել «Ֆորդու» միջուկային օբյեկտը, եթե Արևմուտքը թուլացնի պատժամիջոցներն Իրանի հանդեպ։

 

Սալեհին հերքել է այդ տեղեկատվությունը՝ հույս հայտնելով, որ միջուկային խնդրում առաջիկա ամիսներին կառուցողական առաջընթաց տեղի կունենա։

 

Պատասխանելով օրերս անցկացված Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության 57-րդ համաժողովի մասին հարցին՝ Սալեհին ասել է, որ ընդհանուր առմամբ համաժողովն ավելի դրական մթնոլորտում է անցել՝ նախորդ տարիների համեմատությամբ։