Ֆրանսիայում նորապսակ համասեռամոլը դատապարտվել է ազատազրկման իր զուգընկերոջը հարվածելու համար

20:08 • 18.09.13

Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել համասեռամոլին, ով առաջիններից մեկն էր օգտվել նոր օրենքից և ամուսնացել էր իր զուգընկերոջ հետ: Ալանսոն քաղաքի 22-ամյա բնակիչը ստիպված է առաջիկա 1.5 տարին անցկացնել բանտում՝ զուգընկերոջ հետ կռվելու համար: Ազատության մեջ հայտվելուց հետո նա կունենա նաև 0.5 տարվա պայմանական ազատազրկում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 14-ին՝ ամուսնանալուց ժամեր անց: Ամուսինների միջև վեճ է առաջացել նրանցից մեկի մոր պատճառով: Բացի այդ ծեծկռտուքի ժամանակ տուժել է ամուսնական զույգի ընկերը, ինչպես նաև 3 ոստիկաններ, ովքեր մեկնել էին դեպքի վայր:


Դատարանում ելույթ ունենալիս մեղադրյալը խոստովանել է, որ հարբած է եղել և ոչինչ չի հիշում: Դատարանի որոշման վրա չի ազդել նաև տուժած կողմի խնդրանքը մեղադրանքը հանելու վերաբերյալ: Տվյալ դեպքում կարևոր է եղել այն փաստը, որ մեղադրյալը առաջին անգամ չէր, որ պատասխանատվության էր ենթարկվում: