Մոնակոյի խաղատունը ներել է ֆրանսիացի նախարարի որդու 700.000 եվրո պարտքը
Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի որդու՝ Տոմա Ֆաբիուսի նկատմամբ։ Նրանց հետաքրքրում է, թե ինչու է Մոնակոյի խաղատունը ներել նրա 700 հազ. եվրո պարտքը, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Valeurs actuelles-ին։
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկված կլինեն նաև Մոնակոյից ներկայացուցիչներ։ Ոստիկանությունը կխուզարկի ինչպես խաղատան սեփականատիրոջ Société des bains de mer (SBS) ընկերության գրասենյակները, այնպես էլ գաճաճ պետության ֆինանսների նախարարությունը։
Տոմա Ֆաբիուսը մեկ գիշերվա ընթացքում 700 հազ. եվրո է պարտվել 2013թ. գարնանը։ Ընդ որում՝ նա չի վճարել, իսկ հետագայում ինչ-որ պատճառներով նրա պարտքը չեղյալ է համարվել։










