Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչն առաջադրվել է Վրաստանի նախագահական ընտրություններում
Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բաքրաձեն պաշտոնապես գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Բաքրաձեից բացի, այս փուլում գրանցվել է 11 թեկնածու. Գեորգի Մարգվելաշվիլին («Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան»), Նինո Բուրջանաձեն («Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան»), Շալվա Նաթելաշվիլին (Վրաստանի լեյբորիստական կուսակցություն), Գեորգի Թարգամաձեն (Քրիստոնեա-դեմոկրատական շարժում), Կոբա Դավիթաշվիլի (Ժողովրդական կուսակցություն), Սերգո Ջավախիձե («Հանուն արդար Վրաստանի» կուսակցություն), նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել են Գեորգի Լիլուաշվիլին, Լևան Չաչուան, Նեսթան Կիրտաձեն և Ավթանդիլ Մարգիանին։
Երեքշաբթի օրը ԿԸՀ-ն ավարտել է ստորագրությունների ընդունումը՝ հաջակցություն թեկնածուների։ Յուրաքանչյուր թեկնածու պետք է առնվազն 26.530 ստորագրություն ներկայացնի, որն անհրաժեշտ է նախագահական ընտրություններում գրանցվելու համար։
Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի սեպտեմբերի 27-ին։
Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 54 մարդ։ ԿԸՀ ցուցակներ ներկայացրել է 26 մարդ՝ 11 կուսակցություններից և 15 նախաձեռնող խմբերից։ 29 թեկնածուների գրանցումը մերժվել է։










