Մահացել է Գերմանիայի ամենահայտնի գրաքննադատը

23:26 • 18.09.13

Գրական քննադատ Մարսել Ռայխ-Ռանիցկին 93 տարեկան հասակում մահացել է Ֆրանկֆուրտում, հաղորդում է РосБалт-ը:


Նա համարվում էր համաշխարհային առաջատար հրապարակախոսներից մեկը և ամենահայտնի գերմանացի քննադատը:


Մարսել Ռայխ-Ռանիցկին աշխատել է այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են Frankfurter Allgemeine-ը և Zeit-ը, ZDF հեռուստաալիքում վարել է «Գրական քառյակ» հաղորդումը և դասավանդել է աշխարհի տարբեր համալսարաններում:


Ռայխը ծնվել է հրեական ընտանիքում: