Գերմանիան 2002-2006 թթ. Սիրիային քիմիական նյութեր է մատակարարել. Deutsche Welle

20:58 • 18.09.13

Գերմանիան 2002-ից մինչև 2006 թվականները Սիրիային ավելի քան 130 տոննա քիմիական նյութեր է մատակարարել, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Deutsche Welle-ին:


Հաղորդվում է, որ մատակարարվել են ֆտորային ջրածին, ֆտորային ամոնիակ, ֆտորային նատրիում, ցիանիդ, որոնք կարող էին օգտագործվել քիմիական զենք պատրաստելու համար:


Միևնույն ժամանակ պաշտոնական Բեռլինը Սիրիային առաջարկել էր օգնել քիմիական զենքի ոչնչացման գործում: