Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն կարողացել գրանցել բրիտանացու՝ աչքերը դուրս ցցելու ունակությունը (տեսանյութ)
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն կարողացել գրանցել բրիտանացու՝ աչքերը դուրս ցցելու ունակությունը: Գրանցումը խափանվել է, որովհետև մասնագետները չեն ունեցել անհրաժեշտ սարքավորումները, հաղորդում է Lenta.ru-ն:
Մասնագետների կողմից բերված սարքը նախատեսված է եղել 12 մմ համար, սակայն դա չի բավականացրել 30-ամյա Ջոն Դոյլի ցուցադրած արդյունքը չափելու համար: Ենթադրվում է, որ նա կարող է աչքերը դուրս հանել մինչև 14 մմ, սակայն դա չի հաջողվել հստակ չափել:
Ըստ Դոյլի, նա մտահոգ է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների անհաջողության համար: Սակայն նա նշել է, որ կշարունակի նոր ռեկորդ սահմանելու փորձերը: Նախատեսվում է հաջորդ փորձն իրականացնել մյուս շաբաթվա ընթացքում:










