Ռուս սահմանապահները կրակ են բացել Greenpeace-ի սառցահատի ուղղությամբ

17:56 • 18.09.13

Ռուս սահմանապահները նախազգուշական կրակ են բացել Greenpeace բնապահպանական միջազգային կազմակերպության Arctic Sunrise սառցահատի ուղղությամբ, հաղորդում է Interfax.ru-ն:

 

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը բացատրել է բնապահպանների անօրինական գործողություններով. «կատուներով» և պարաններով զինված «կանաչները» փորձել են մուտք գործել «Պրիռազլոմնայա» նավթային պլատֆորմ:

 

Greenpeace-ի ակտիվիստ բնապահպաններն Արկտիկայում նավթահանման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Չորեքշաբթի ակտիվիստները մի քանի անգամ պլատֆորմին մոտենալու ցուցադրական փորձեր են արել: Նավի վրա կախված են եղել «Փրկե՛ք Արկտիկան «Գրինփիս»» գրություններով պաստառներ՝ ռուսերենով և անգլերենով:

 

Երկու ակտիվիստների հաջողվել է բարձրանալ պլատֆորմ, որտեղից նրանք պահանջել են դադարեցնել Արկտիկայում բնապահպանական տեսանկյունից վտանգավոր և «տնտեսական անհեռանկարային» նավթահանման նախագծերը: