Harlem Shake-ի աստղին հեռացրել են Ղազախստանի իշխող կուսակցությունից (տեսանյութ)
Ղազախստանի նախկին պատգամավոր Բախիտ Սիզդիկովային հեռացրել են իշխող «Նուռ Օտան» կուսակցությունից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Tengrinews-ին:
Սիզդիկովան հայտնի է իր ակտիվ հասարակական գործունեությամբ: Նա, մասնավորապես, դուրս մնացած ուսանողներին աջակցելու ակցիա էր կազմակերպել՝ իրականացնելով Harlem Shake զանգվածային պարը:
Կուսակցությունից հեռացնելու որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ ակտիվիստուհին չի վերադարձրել գումարները, որոնք հատկացվել էին որպես ֆինանսական օգնություն նրա հետ կապված երիտասարդական կազմակերպության համար: Բացի այդ, Սիզդիկովային մեղադրել են կուսակցական կարգապահությունը խախտելու համար:










