30 նռնակ. ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են թմրանյութ ու զենք պահելու համար

15:34 • 18.09.13

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր լրագրող Փարվիզ Հաշիմլին: Նա մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

 

Հաշիմլին «Բիզիմ Յոլ» թերթի լրագրող է, moderator.az կայքի խմբագիրը, զբաղվել է հասարակական գործունեությամբ:

 

Հաշիմլիի տանից հրազեն, իսկ բակից 30 նռնակ է հայտնաբերվել: Նրա կինն արդեն հայտարարել է, որ այդ ամենը սարքված է:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2013-ին Ադրբեջանում ևս իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնց մոտ, ըստ իրավապահների, թմրանյութ ու զենք էր հայտնաբերվել: