ՀՔԾ է ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում աղցանի մեջ թմրանյութ փոխանցած տեսուչի գործը
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ի դեմ հարուցված գործը, այս մասին հաղորդում է ՀՔԾ կայքը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 17-ին Ա. Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ ներկայացված հանձնուքի զննությամբ «Մայրաքաղաքային» տեսակի աղցանի մեջ հայտնաբերվել է 2 հատ 0.3 գրամ քաշով օվալաձև դեղահատի և 2 հատ 0.2 գրամ քաշով նմանատիպ դեղահատի կտորներ, որոնք իրենց մեջ պարունակում են զգալի չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ hcav.am-ի










