Հունաստանում սկսվել է պետական ծառայողների գործադուլը
Հունաստանում սկսվել է պետական ծառայողների երկօրյա գործադուլը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պետաշխատողներն այս կերպ բողոքում են պետական հատվածում նախատեսվող կրճատումների դեմ:
Ամբողջ Հունաստանում այսօր փակ են բյուջետային հաստատությունները, չեն աշխատում դպրոցները, դատարանները, իսկ բուժհիմնարկներում հիվանդների ընդունելու են միայն անհետաձգելի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում:
Չորս ժամով դադարեցվելու է նաև երկաթուղիների աշխատանքը:
Նախատեսվում է, որ գործադուլին կմիանան նաև լրագրողները:
Հունաստանի իշխանությունները ծրագրում են այս տարի 25 հազար աշխատատեղ կրճատել`«կոշտ տնտեսական միջոցառումների» շրջանակում, որոնք անց են կացվում այդ երկրին միջազգային ֆինանսական օգնության տրամադրման դիմաց:










