Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են «կասկածելի կերպով» թեյ խմելու պատճառով

22:43 • 18.09.13

Հնդկական Կոլհապուր քաղաքի իրավապահները ձերբակալել են Վիջայ Պատիլին այն բանի համար, որ նա բազմաթիվ ճանապարհամերձ սրճարաններից մեկում կասկածելիորեն թեյ էր խմում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Սակայն Բոմբեյի Գերագույն դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ ոստիկանների դրդապատճառները «ապշեցնում են»:


«Մարդիկ կարող են թեյ խմել տարբեր ձևերով»,-նշվում է դատարանի հայտարարության մեջ:


Դատարանում նաև նշել են, որ ոստիկանները կարող են մարդուն ձերբակալել այն ժամանակ, երբ նա հանցագործություն է կատարում, սակայն ոչ այն դեպքում, երբ մարդու գործողությունները կասկածելի են թվում: Հակառակ դեպքում դա մարդու իրավունքների խախտում է: