Իտալիայում բանտ են թալանել
Գողերը իտալական Պավիա քաղաքի բանտից առևանգել են բավականին մեծ գումար պարունակող չհրկիզվող պահարան, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ըստ այդ տեղեկությունների, հանցագործները կեսգիշերին կարողացել են աննկատ անցնել տեսախցիկների մոտով, հայտնվել են տնօրենի գրասենյակում և դուրս են բերել չհրկիզվող պահարանը:
Ըստ տուժած կողմի, գողացված պահարանում եղել է 8322 դոլար:










