Իսպանացին կորցրել է 4.7 մլն եվրո շահած խաղատոմսը

17:13 • 18.09.13

Իսպանական Լա Կորունյա քաղաքում փնտրում են մի հաջողակի, ով վիճակախաղով շահել է 4.7 մլն եվրո, սակայն մոռացել է իր խաղատոմսը վիճակախաղի գործակալությունում, հայտնում է Euromag-ը։

 

Շահած տոմսը պատահաբար հայտնաբերել են գործակալության աշխատակիցները, ովքեր այն փոխանցել են քաղաքապետարանին։ Այժմ սկսվել են հաջողակ իսպանացու որոնումները, սակայն նրան չգտնելու դեպքում միլիոնները կփոխանցվեն տոմսը գտած մարդուն։

 

Լա Կորունյայի քաղաքապետն այս առիթով կատակել է ՝ ասելով, որ «ինքն Իսպանիայի, թերևս, միակ պաշտոնյան է, ով միլիոնատեր է փնտրում նրան գումար տալու, այլ ոչ թե խնդրելու համար»։