Լուչանո Պավարոտիին հետմահու կշնորհվի Classic BRIT բրիտանական հեղինակավոր մրցանակը
Հանրահայտ իտալացի տենոր Լուչանո Պավարոտիին հետմահու կշնորհվի Classic BRIT բրիտանական հեղինակավոր մրցանակը՝ «Կարիերայում ունեցած հաջողություններ» անվանակարգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Պավարոտին պետք է ստանար այդ մրցանակը դեռևս 2007-ին։ Կազմակերպիչները նրան տեղեկացրել էին այդ մասին։ Երգիչը համաձայնվել էր ընդունել մրցանակը, սակայն չէր ապրել մինչ հանձնման արարողությունը։
Պավարոտին մահացել է քաղցկեղից, 2007թ. սեպտեմբերին, 71 տարեկանում։
Հոկտեմբերի 2-ին մրցանակը կհանձնվի երգչի այրուն՝ Նիկոլետա Մանտովանի Պավարոտիին։
«Հիանալի է, երբ երաժշտական ոլորտը նման կերպ հարգանքի տուրք է մատուցում Լուչանոյին, հատկապես, երբ նշվում է նրա առաջին ձայնագրման 50-ամյակը։ Հրաշալի է, որ այս մրցանակն օգնում է կենդանի պահել նրա հիշատակը»,- ասել է Նիկոլետան։










