Չինաստանում աշակերտը կտրել է ուսուցչի կոկորդը՝ հեռախոսը ձեռքից վերցնելու համար
Չինաստանի Ցզյանսի նահանգում տեղի է ունեցել զարհուրելի դեպք. աշակերտը, ցանկանալով վրեժխնդիր լինել ուսուցչից՝ իր բջջային հեռախոսը վերցնելու համար, կտրել է նրա կոկորդը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, քիմիայի դասի ժամանակ աշակերտը, ում անունը չի հրապարակվում, խաղացել է հեռախոսով, ինչը բարկացրել է ուսուցիչ Սուն Վականին, ով տղայի ձեռքից վերցրել է հեռախոսը, սակայն օրվա վերջում վերադարձրել է այն։
Հաջորդ օրը տղան մտել է դասասենյակ, որտեղ Վականը միայնակ ստուգելիս է եղել տետրերը, ու դանակով կտրել նրա կոկորդը։ 32-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ հանցագործը՝ դիմել փախուստի։
Այսօր մարդասպանն ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք։










