Ամուսնալուծությունների պատճառով Ռոբին Ուիլյամսը սնանկացել է
ԱՄՆ-ի ամենահայտնի կատակերգուներից մեկը՝ Ռոբին Ուիլյամսը, հայտարարել է, որ ինքը սնանկ է։
62-ամյա դերասանը գրեթե 100 դեր է խաղացել ֆիլմերում և սերիալներում, նրա դեմքը ճանաչելի է ամբողջ աշխարհում, իսկ նրա հերոսների արտահայտությունները դարձել են թևավոր խոսքեր։ Այնուամենայնիվ, Ուիլյամսը վստահեցնում է, որ չգիտի ինչպես ազատվել պարտքերից, որոնք կուտակվել են երկու ամուսնալուծությունների երկարատև գործընթացների պատճառով, գրում է filmpro.ru-ն։
Դերասանի տունն արժե 35 մլն դոլար. հենց այդ գումարով էլ այն կվաճառվի՝ պարտքերը փակելու համար։ Ուիլյամսը հայտարարել է նաև իր հսկայական ռանչոյի վաճառքի մասին, քանի որ «չի կարող այլևս այն պահել»։
Ուիլյամսը 2 ամուսնալուծություն է ունեցել՝ 1988-ին և 2008-ին։ Սակայն, չնայած ժամանակային մեծ տարբերությանը, դերասանը չի կարողացել խուսափել պարտքերից, առավել ևս որ իրական մեծ դերեր չի ունեցել արդեն 15 տարի։










