Իվանիշվիլին փորփրում է անցյալը՝ դադարեցնելով Վրաստանի նոր նախագծերը. Սաակաշվիլի

14:00 • 18.09.13

Բիձինա Իվանիշվիլին փորփրում է հին գործերը և միաժամանակ դադարեցնում նոր նախագծերը. այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ Թուրքիայում է։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Սաակաշվիլին ներկայացրել է բոլոր այն նախագծերը, որոնք դադարեցվել են Իվանիշվիլիի պաշտոնավարման շրջանում։

 

«Բաթումիի համալսարանի կառուցումը դադարեցվել է, շրջանցիկ ճանապարհի կառուցումը դադարեցվել է, Թբիլիսիի թռիչքուղիները, Լազիկայի շինարարությունը դադարեցվել են։ Ի՞նչ սարսափելի փաստաթղթերի մասին է նա խոսում։ Նա փորփրում է 5 տարվա վաղեմությամբ գործերն այն դեպքում, երբ նրա ձեռքերով քանդվում է Վրաստանը։ Ինչպե՞ս կարող ենք չբարձրաձայնել այդ մասին։ Արդյոք պե՞տք է, որ մենք ողջ ընթացքում փորփրենք անցյալը։ Թող փորփրի որքան ուզում է, սակայն հանգիստ թողնի Վրաստանի նորագույն նախագծերը։ Դա իմ խորհուրդն է։ Թող գոնե մեկ անգամ դուրս գա իր աշխատասենյակից»,-հայտարարել է Սաակաշվիլին։