Մոսկվայի քաղաքապետը մետրո է նստել և ոտքով հասել քաղաքապետարան

17:30 • 18.09.13

Մոսկվայի նորընտիր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը միացել է «Առանց մեքենայի շաբաթ» միջազգային ակցիային, հաղորդում է rbc.ru-ն:

 

Այսօր առավոտյան Սոբյանինն այցելել է մետրոկայարաններից մեկի հարևանությամբ կառուցվող ավտոկայանատեղիի շինհրապարակ, հետո մետրո նստել: Իջնելով կայարանում՝ նա քաղաքապետարան է գնացել ոտքով:

 

Օգոստոսին Սոբյանինը Մոսկվայի հարավային թաղամասի բնակիչների հետ հանդիպման էր գնացել նույնպես մետրոյով:

 

Մոսկվայում անցկացվող «Առանց մեքենայի շաբաթ» միջազգային ակցիայի նպատակն է նվազեցնել անձնական տրանսպորտի օգտագործումը մեգապոլիսում: