Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց:
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով պատվիրատու համարվող ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ Ալեքսանդր Սիրունյանը, քանի որ մահացել էր նրա կնոջ՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի հայրը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 19-ին ժամը 15-ին:
2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների փողոցում ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Մահափորձը իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:










