Յուրի Շևչուկը ելույթ կունենա՝ հաջակցություն «Բոլոտնայայի գործի» մեղադրյալների

08:40 • 18.09.13

Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անցած տարի ոստիկանների հետ բախումների համար մեղադրվողներին աջակցելու նպատակով Մոսկվայում տեղի կունենա #РокУзник բարեգործական համերգը, որին կմասնակցի ճանաչված ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկը, հայտնում է Лента-ն։

 
Բացի Շևչուկից, իրենց մասնակցության մասին են հայտնել նաև Անդրեյ Մակարևիչը, Ռոման Սուսլովը, Noize MC-ն, Zorge և Kira Lao խմբերը։


Սեպտեմբերի 22-ին կայանալիք համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի մեղադրյալների ընտանիքներին, մի մասն էլ կվճարվի նրանց փաստաբաններին։

 
Այսպես կոչված «Բոլոտնայայի գործի» շրջանակներում ձերբակալվել է մոտ 30 մարդ, ովքեր 2012թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում բողոքի երթ էին կազմակերպել, ինչի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Մեղադրյալներն անազատության մեջ են գտնվում 1 տարուց ավելի և մեղադրվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։