«Սոչի 2014» կազմկոմիտեն երգչուհի Շերին չի հրավիրել Օլիմպիական խաղերի բացմանը
«Սոչի 2014» կազմկոմիտեն չի հրավիրել և չի պատրաստվում հրավիրել երգչուհի Շերին ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը, որը տեղի է ունենալու 2014թ. փետրվարին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
«Երգչուհի Շերի հետ երբեք բանակցություններ չեն տարվել միջոցառումներին նրա մասնակցության վերաբերյալ։ «Միջոցառումների անցկացման գործակալությունը», որը պատասխանատու է դրանց անցկացման համար, չի պլանավորել և չի պլանավորում Շերի հրավերը»,- մամուլի ծառայությունում մեկնաբանել են երգչուհու հրավերի վերաբերյալ լուրերը։
Երգչուհի Շերը վստահեցնում է, որ իրեն հրավիրել են բացել Օլիմպիադան, սակայն նա հրաժարվել է այն պատճառով, որ Ռուսաստանը ճնշում է միասեռականներին։










