Ուկրաինան հաստատել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին։
Կառավարության նիստում քննարկվելուց հետո փաստաթուղթը փոխանցվելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ ստորագրման համար։
Ուկրաինան ենթադրում է, որ այդ համաձայնագրի ստորագրումը կնպաստի ուղիղ ներդրումների ավելացմանը և կմեծացնի ուկրաինական տնտեսության մրցունակությունը։
Ուկրաինան նախատեսում է ստորագրել համաձայնագիրն այս տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում։










