ԱՄՆ-ում ձերբակալվել է 40-ամյա բրիտանացի, ով ծրագրում էր երեխաների ուտել
40-ամյա բրիտանացի Ջեֆֆրի Պորտվեյը, ով վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, դատապարտվել է 26 տարվա ազատազրկման մանկական պոռնոգրաֆիայի տարածման, ինչպես նաև հանցագործ ծրագրերի համար. նա պատրաստվում էր ուտել երեխաների: Հանցագործի տանը հայտնաբերվել էին բոլոր անհրաժեշտ պարագաները, այդ թվում՝ երկաթե վանդակ և խոշտանգումների համար նախատեսված գործիքներ, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով CNN-ին:
Իշխանություններին հաջողվել է հայտնաբերել մոլագարին այն բանից հետո, երբ նրանց ձեռքերում է հայտնվել նրա ընկերների հետ ունեցած համացանցային նամակագրությունը: Պարզվել է, որ տղամարդը նրանց հետ մանկական պոռնոներ է փոխանակել ավելի քան 4.500 անգամ: Բացի այդ Պորտվեյը ընկերների հետ քննարկում էր երեխաներին առևանգելու և ուտելու ծրագրերը: ԱՄՆ-ում ապրող բրիտանացու փաստաբանները պնդում են, որ դա պարզապես իրենց հաճախորդի երևակայությունն է:
Սակայն ոստիկանները, ովքեր այցել էին հանցագործի տուն, հայտնաբերել են բոլոր ապացույցները, որ նա լրջորեն պատրաստվում էր իր երազանքները կյանքի կոչել:










