Վիեննայի մետրոյում համբուրվողները կտուգանվեն 50 եվրոյով

13:52 • 18.09.13

Վիեննայի քաղաքային իշխանությունների կարծիքով՝ մետրոյում համբուրվելը հասարակական կարգի խախտում է, ինչի համար 50 եվրոյի չափով տուգանք է սահմանվել, հայտնում է Daily Mail-ը։

 

Բացի այդ, նույնպիսի տուգանք է սահմանվել մետրոյի վագոններում չափից ավելի բուրումնավետ ուտելիք ուտելու, հեռախոսով անձնական բնույթի զրույցներ վարելու ու բարձր երաժշտություն լսելու համար։

 

Վիեննայի մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դենիել Ամանը նշել է, որ հասարակական կարգը խախտողներին կտուգանեն հմուտ հսկիչները, ովքեր ամեն առանձին դեպքում ճիշտ որոշում կկայացնեն։