Ռուսաստանում 10-ամյա տղան փրկել է եղբորը ինքնասպանությունից
Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում 12-ամյա տղան կախվել է, սակայն ողջ մնացել միայն իր տասնամյա եղբոր հնարամտության շնորհիվ, հայտնում է НТВ-ն:
Վեցերորդ դասարանցին որոշել է կյանքին վերջ տալ մարագում` ժապավենի միջոցով:
Տասնամյա երեխան, որ մոտակայքում է եղել, դանակ է բերել ու կտրել ժապավենը, որից կախված է եղել եղբայրը:
Փրկված եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել «մեխանիկական ասֆիքսիա» ախտորոշումով:
Հայտնի է դարձել, որ տղաները հոր և խորթ մոր հոգածության ներքո են ապրում: Նրանց շրջապատից ասել են, որ ընտանիքը խաղաղ է, ոստիկանությունը պրոֆիլակտիկ զրույց է անցկացրել երեխայի ծնողների հետ:










