Հայկական երաժշտությունը լացակումած է. Իէն Գիլան

19:13 • 19.09.13

Deep Purple ռոք խմբի մենակատար Իէն Գիլանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե ինչպես կբնորոշի Հայաստանը և հայկական երաժշտությունը, պատասխանեց միտքն եկած առաջին բառով.«Առաջին պահին լացակումած, գուցե, սխալ եմ, բայց առաջին տպավորությունս դա է»։ Ռոք երգիչը այնուհետև ավելացրեց, որ իրականում հստակ ասելու համար միայն երաժշտությունը բավարար չէ, բառներն էլ պետք է հասկանալ։ Ամեն դեպքում, նա նշեց, որ հայկական երաժշտություն իրեն հիշեցնում է որոշ իմաստով պորտուգալական ֆադո, ինչպես նաև վրացական ժողովրդական երգերը։ «Բայց շատ դժվար է, որ մենակ գործիքների ելևէջներ ես ընկալում, իսկ բառերը չես հասկանում։ Գուցե բառերը եթե հասկանայի, ավելի հստակ ասեի»,- նշեց նա։ Այնուհետև նա օրինակ բերեց վրացիներին, ովքեր ըստ նրա, ուրախ երգերը լուրջ դեմքով են կատարում։

«Հայկական օրինակ չեմ կարող բերել, բայց վրացական օրինակ կբերեմ. մեկի տանը քեֆ էր, չորս հոգի երգում էին շատ ներդաշնակ, մի երգը մի 15 րոպե տևեց, շատ գեղեցիկ էր, խիստ գեղեցիկ, ինչ լսեցի բավական տխրեցրեց, իսկ մյուսները ծափ էին տալիս, ուրախանում։ Հարցրեցի, թե այսինչ է հին քաղաքային երգ է, ասացին՝ ոչ, սա ռուսական ֆուտբոլի թիմին հաղթելու մասին է։ Ամեն ինչի մասին երգ գրվում է։ Հեգնական երանգներ են հաղորդում և կշիռ տալիս, չգիտեմ նույնիսկ ցնծության երգերը լուռ դեմքերով են երգում»,- ասաց նա։