Պատմության այս օրը. Բելգիայում 125 տարի առաջ կայացել է գեղեցկության առաջին մրցույթը

10:43 • 19.09.13

Բելգիայում 1888թ. սեպտեմբերի 19-ին անցկացվել է պատմության ընթացքում գեղեցկության առաջին մրցույթը։ Եզրափակիչում «գեղեցկության թագուհու» տիտղոսի համար պայքարել է 21 թեկնածու, իսկ աղջիկներն ընտրվել են ժյուրիին ուղարկված լուսանկարների արդյունքում, գրում է calend.ru-ն։

 

Սկանդինավյան թերթերից մեկի թղթակիցը, որը լուսաբանել է այդ մրցույթի արդյունքները, նշել է, որ «մրցույթը բավականին համեստ է եղել»։ 

«Մրցույթի մասնակիցները պետք է անհայտ մնային հանրության համար, այդ պատճառով էլ նրանք ապրում էին առանձին տանը, իսկ մրցույթներին նրանք գալիս էին գաղտնի կերպով»,- գրել է նա։

 

Առաջին գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 18-ամյա Բերտա Սուկարեն՝ Գվադելուպայից, ով ստացել է 5 հազ. ֆրանկ՝ որպես մրցանակ։