Հունաստանում հակաֆաշիստական ցույցերը վերածվել են անկարգությունների
Աթենքի արվարձաններում հակաֆաշիստական ցույցը վերաճել է անկարգությունների, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ նման ցույց անցկացնելու պատճառ է դարձել «Ոսկե արշալույս» կուսակցության անդամների կողմից տեղի երաժշտի սպանությունը:
Երաժշտի հիշատակը հարգելու էր եկել ավելի քան 5.000 մարդ:
Երբ ցույցի վայր են եկել ուլտրաաջ շարժումների ներկայացուցիչները, ընդհարումներ են սկսվել, որոնք հետո վերաճել են ոստիկանության հետ բախումների:










