Ճապոնիան կպարգևատրի Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային և Պլասիդո Դոմինգոյին

09:52 • 19.09.13

Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն և ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կարժանանան Կայսերական մրցանակի (Praemium Imperiale), որը Ճապոնիայի արվեստների ասոցիացիան յուրաքանչյուր տարի շնորհում է կերպարվեստում, քանդակագործությունում, երաժշտությունում և կինոյում ունեցած ներդրումների համար, հայտնում է buro247.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

 

1989-ից գոյություն ունեցող մրցանակն ընդունվում է ամբողջ աշխարհում և համարվում է Նոբելյան մրցանակի նմանօրինակ, սակայն՝ արվեստի ոլորտում։

 

Այս տարի հաղթող են ճանաչվել նաև իտալացի նկարիչ Միքելանջելո Պիստոլետոն՝ «կերպարվեստ» անվանակարգում, բրիտանացի ճարտարապետ Էնթոնի Գորմլին՝ «քանդակագործություն» անվանակարգում, և ճարտարապետ Դևիդ Չիպերֆիլդը՝ «ճարտարապետություն» անվանակարգում։


Praemium Imperiale-ի մրցանակակիրներն իրենց 150 հազ. դոլար պարգևը կստանան հոկտեմբերի 16-ին, Տոկիոյում։

Япония наградит премией Фрэнсиса Форда Копполу (фото 2)

Պլասիդո Դոմինգո