Ջասթին Թիմբերլեյքը ներկայացվել է MTV EMA-ի 5 մրցանակի

11:04 • 19.09.13

Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, հավանաբար, MTV-ի սիրելին է։ Նա արդեն MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխության հաղթող է. մրցանակի է արժանացել 2 անվանակարգերում՝ ստացել է Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակ, ինչպես նաև ելույթ է ունեցել միայնակ և իր ‘Nsync խմբի հետ, գրում է loveradio.ru-ն։

 

Այժմ նրան հաղթանակ են կանխատեսում նաև հաջորդ երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։

 

Նոյեմբերի 10-ին Ամստերդամում կանցկացվի MTV EMA մրցանակաբաշխությունը։ Այս անգամ Թիմբերլեյքը հավակնում է 5 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ լավագույն կատարող, լավագույն կենդանի ելույթ, լավագույն տեսահոլովակ, լավագույն կերպար և ամերիկացի լավագույն արտիստ։