Մեքսիկայում սողանքների հետևանքով 58 մարդ է անհետ կորել

10:03 • 19.09.13

«Ինգրիդ» և «Մանուել» ուժեղ փոթորիկների հետևանքով Մեքսիկայի տարբեր հատվածներում սողանքներ են տեղի ունեցել, ինչի պատճառով  58 մարդ անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Газета-ն՝ Fox News-ին հղումով։

 

Մարդկանց մեծ մասը կորել է Ակապուլկո քաղաքից դեպի հյուսիս ընկած լեռներում։  Փրկարարները չեն բացառում, որ սողանքը կարող է երկրի երեսից սրբած լինել մի ամբողջ գյուղ, որը զբաղվել է սուրճի աճեցմամբ։

 

Ներկայում 40-60 զբոսաշարջիկ Ակապուլկոյում սպասում է տարհանման։