Մուրսին առաջին անգամ հեռախոսով խոսել է ընտանիքի հետ

09:58 • 19.09.13

Եգիպտոսի` իշխանությունից հեռացված և կալանքի տակ պահվող նախագահ Մուհամեդ Մուրսին հեռախոսով խոսել է ընտանիքի հետ, հայտնում է NY Times-ը` վկայակոչելով Մուրսիի փաստաբան Մուստաֆա Աթիյայի հայտարարությունը:

 

Ըստ աղբյուրի` դա տեղի է ունեցել հուլիսի 3-ին ասպարեզից հեռացված Մուրսիի առաջին շփումն ընտանիքի հետ: Փաստաբանը նշել է երկու հեռախոսազանգի մասին:

 

Նա հաղորդել է նաև, որ Մուրսիի առողջական վիճակը լավ է:


Վերջին անգամ 62-ամյա Մուրսիի հետ շփում եղել էր օգոստոսի սկզբին, երբ իշխանության եկած զինվորականներն արտասահմանցի դիվանագետներին թույլ էին տվել հանդիպել նրա հետ: