Ինդոնեզիայում ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ մուսուլմանուհուն (լուսանկարներ)
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մուսուլման կանանց գեղեցկության մրցույթ է անցկացվել, որին մասնակցել են գեղեցկուհիներ Իրանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Բրունեյից, Բանգլադեշից և Նիգերիայից, հայտնում է Metro News-ը:
Եզրափակիչ փուլ են անցել 20 մասնակիցներ, որոնք մրցել են Ղուրանի ընթերցանությամբ և ազգային տարազով քայլել են բեմահարթակով:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Նիգերիայի ներկայացուցիչ Օբաբի Այշա Աջիբոլան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Ինդոնեզիայի Բալի կղզում բացվել է «Միսս Աշխարհ» մրցույթը, որը մուսուլման ժողովրդի շրջանում բողոքի ալիք էր բարձրացրել:

















