Պուտինը չի պատասխանի իրեն «բռնակալ» անվանած Մաքքեյնի հոդվածին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանի ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հոդվածին, որը լույս է տեսել «Պրավդա» թերթում և որում Մաքքեյնը Պուտինին անվանել է «բռնակալ», հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
Իր հոդվածում Մաքքեյնն ասել էր նաև, թե ռուսաստանցիներն ավելի լավ ղեկավարի են արժանի:
«Մաքքեյնը քաջ հայտնի է նրանով, որ Պուտինի երկրպագուն չէ: Հազիվ թե արժե բանավեճի մեջ մտնել այդ մարդու հետ. դա մի մարդու տեսակետ է, ով ապրում է օվկիանոսից այն կողմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի են արժանի ռուսաստանցիները, ապա իրենք ի վիճակի են պատասխանել այդ հարցին և իրենք էլ պատասխանում են ընտրությունների ժամանակ», - ասել է Պեսկովը:










