Ռոջեր Ուոթերսը զղջում է Pink Floyd-ի գործընկերների հետ դատական քաշքշուկների համար
Հանրահայտ Pink Floyd խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ զղջում է 1980-ականներին խմբի իր գործընկերների հետ դատական քաշքշուկների մեջ լինելու համար:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչի նա չէր ցանկանում թույլ տալ իր գործըկերներին շարունակել ելույթ ունենալ Pink Floyd անվանումով 1985 թվականին խմբից իր դուրս գալուց հետո, Ուոթերսն ասել է. «Այդ ժամանակ ես մտածում էի, որ դա ճիշտ չէ: Եվ ես սխալվում էի»:
Խմբի անդամների միջև դատական քաշքշուկները նա բացատրել է նաև «կոմերցիոն որոշմամբ», որին նրան դրդել են իր գործընկերները. «Նրանք ինձ ասում էին՝ դու ոչինչ չես հասկանում, Pink Floyd-ը բրենդ է, այն իր սեփական կոմերցիոն արժեքն ունի, դու չես կարող պարզապես վերցնել և դադարեցնել դրա գոյությունը»:
Ուոթերսը հավելել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է նոր ալբոմ ձայնագրել:










