2014 թվականին հանդիսատեսը կմնա առանց Pixar-ի մուլտֆիլմերի
Pixar անիմացիոն ստուդիան 2014 թվականին մուլտիպլիկացիոն ֆիլմ չի թողարկի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Wrap-ին: Դա կապված է «Բարեկիրթ դինոզավր» անիմացիոն ֆիլմի պրեմիերայի՝ 2015 թվականի նոյեմբեր տեղափոխման հետ: Ավելի վաղ պրեմիերան նախատեսվում էր 2014 թվականի մայիսին:
Օգոստոսին հայտնի է դարձել, որ ռեժիսոր Բոբ Փիթերսոնը, ով զբաղվում է «Բարեկիրթ դինոզավր»-ի ստեղծմամբ, դուրս է եկել նախագծից:
Նրա աշխատանքից հեռացման մասին ստուդիան ոչինչ չի հայտնել: Ո՞վ է դառնալու նախագծի նոր ռեժիսորը, դեռ հայտնի չէ:
«Նեմոյին փնտրելիս»-ի սիքվել «Դորիին փնտրելիս» մուլտֆիլմի պրեմիերան նույնպես որոշվել է հետաձգել: Հիշողությունը կորցրած Դորի ձկնիկի մասին մուլտֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականի հունիսի 17-ին՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի փոխարեն:










