Ռուսաստանին բացասաբար է վերաբերվում ամերիկացիների 50 տոկոսը. հարցում

10:36 • 19.09.13

Տասնչորս տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի ամեն երկրորդ բնակիչը Ռուսաստանը համարում է թշնամի երկիր, սակայն Ռուսաստանի՝ սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու նախագծին սատարում է ամերիկացիների 72%-ը, ցույց են տալիս Gallup ընկերության՝ չորեքշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, գրում է Взгляд-ը:

 

1999 թվականից ամերիկացիները Ռուսաստանին վերաբերվել են որպես դաշնակցի կամ բարեկամ երկրի, և այդ իրավիճակը շարունակվել է մինչև այս տարվա հունիս, երբ 52%-ը Ռուսաստանը համարում էր բարեկամ պետություն:

 

Սեպտեմբերին այդ թիվն ընկել է մինչև 44%, մինչդեռ նրանց թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են թշնամի կամ ոչ բարեկամ երկիր, աճել է մինչև 50%:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բացասաբար է վերաբերվում հարցվածների 54%-ը, 19%-ը նրան դրական է վերաբերվում: