Այսօր «սմայլիկի» ծննդյան օրն է
Կարնեգի Մելոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը 1982թ. սեպտեմբերի 19-ին առաջին անգամ առաջարկում է իրար հաջորդող երեք նշաններ օգտագործել տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար՝ վերջակետ, գիծ և փակագիծ՝ ։-), գրում է calend.ru-ն։
Պատմությունը պահպանել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել է տեղական էլեկտրոնային հայտարարությունների կայքին, որը ներկայիս ֆորումների նախատիպն է եղել և այն ժամանակ համալսարանի աշխատակիցների միջև շփման հիմնական միջոցը։
Պատմական հաղորդագրությանը հաջորդում է երկարատև քննարկումը, որտեղ մասնակիցները որոշում են, թե որ նշաններն արժե կիրառել ասելու համար, որ հաղորդագրությունը կատակային բնույթի է։
Պետք է նշել, որ հաղորդագրությունը, որում առաջին անգամ օգտագործվել է «սմայլիկ», հայտնաբերվել է միայն 2002-ին։
Իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում «սմայլիկը» դարձել է էլեկտրոնային շփման անփոխարինելի միջոց, և հիմա շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է առանց նրա։ «Սմայլիկը» փոխարինում է այն, ինչ չի բավականացնում չաթի կամ էլեկտրոնային փոստի միջոցով շփման ժամանակ՝ ձայնը և միմիկան։
«Սմայլիկներն» օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, հասկանալ նրա տրամադրությունը, և վերջապես, նրանք պարզապես զվարճալի են և դրական զգացմունքներ են առաջացնում։










