Քեյթ Բլանշետը կզբաղվի ռեժիսորական աշխատանքով

17:50 • 20.09.13

Քեյթ Բլանշետը կզբաղվի հոլանդացի գրող Հերման Կոխի «Ընթրիք» վեպի էկրանավորմամբ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Deadline կայքին։

 

Կոխի վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին և բեսթսելլեր դարձել Եվրոպայում։ Գրքում նկարագրված են մեկ երեկոյի իրադարձություններ. երկու եղբայրներ իրենց կանանց հետ հանդիպում են Ամստերդամի ռեստորաններից մեկում՝ իրենց դեռահաս որդիների գործողությունները քննարկելու համար։

 

Անգլալեզու տարբերակի սցենարը գրում է Օրեն Մովերմանը։ «Ընթրիք» ֆիլմը կդառնա Քեյթ Բլանշետի առաջին ռեժիսորական աշխատանքը։