Խորվաթիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին

00:20 • 20.09.13

Խորվաթիան որոշել է չմասնակցել 2014-ին Դանիայում անցկացվելիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, այս մասին հրապարակվել է HRT ազգային հեռուստառադիոընկերության կայքում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Եվրատեսիլ-2014» մրցույթը Խորվաթիան որոշել է բաց թողնել երկրում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով: Տնտեսական ճգնաժամի ֆոնին մրցույթի մասնակցության համար արվող նախապատրաստական ծախսերը հանրության շրջանում քննադատությունների տեղիք են տալիս, հատկապես վերջին մի քանի տարիներին ստացվող ոչ բարձր արդյունքների դեպքում, ասվում է HRT-ի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ 2014-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: