Նոբելյան գրականության մրցանակի ֆավորիտը Հարուկի Մուրակամին է

12:12 • 20.09.13

France Presse գործակալության բնորոշմամբ՝ գրականության ճապոնացի աստղ Հարուկի Մուրակամին այս տարվա Նոբելյան մրցանակի ֆավորիտ է՝ ըստ խաղադրույքներ ընդունող գրասենյակների տվյալների:

 

Մուրակամին Ladbrokes.com բուքմեյքերի մոտ արդեն 3-1 առավելություն ունի, սակայն Շվեդիայում Նոբելյան մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն հաջորդ ամսվանից:

 

Մուրակամիի դեպքում հետաքրքրականն այն է, որ նա նախկինում ևս բազմիցս հեղինակավոր մրցանակի հավակնորդ է համարվել, սակայն այդպես էլ չի արժանացել դրան:

 

Այս անգամ Մուրակամիի հետ կրկին բուքմեյքերների մակարդակում մրցակցում են ամերիկացի գրող Ջոյս Քերոլ Օութսը, հունգարացի Պետեր Նադասը, հարավկորեացի Կո Ունը և Ասսիա Ջեբերը: