Նապոլեոնի կտակը կհանվի աճուրդի

10:24 • 20.09.13

Ֆրանսիայի նախկին կայսր Նապոլեոն Բոնապարտի կողմից ստորագրված կտակի օրինակը նոյեմբերի 6-ին «Դուրո» աճուրդի տան կողմից կհանվի վաճառքի։ Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, փորձագետները կտակի տեքստի համար կսահմանեն 80-120 հազար եվրո։  

 

Իսկ նմուշի օրիգինալ տարբերակը պահվում է Փարիզի ազգային արխիվներում։ Փաստաթղթի կրկնօրինակն արվել է Նապոլեոնի ցանկությամբ, ով վախեցել է, որ օրիգինալը կոչնչացվի։

 

Կտակը կազմել է կոմս Մոնտոլոնը՝ 1821թ. ապրիլի 16-ին, երբ գահընկեց կայսրը գտնվել է Սբ. Հեղինե կղզում։
«Ես ցանկանում եմ, որպեսզի իմ աճյունը թաղվի Սենի ափերին, ֆրանսիական ժողովրդի մեջ, որին ես այդքան սիրում էի»,-գրված է կտակում։

 

Նապոլեոնը բոլոր հիմքերն ունեցել է կասկածելու, որ իր կտակը կարող է ոչնչացվել, քանի որ անգլիացիները, որոնց հսկողության տակ նա գտնվել է կղզում, օրիգինալ տարբերակը մի քանի տարի պահել են իրենց մոտ՝ նախքան Ֆրանսիային հանձնելը։