Ռենուարի անձնական իրերը վաճառվել են 1.3 մլն դոլարով

10:55 • 20.09.13

Նյու Յորքում կայացած աճուրդում 1.3 մլն դոլարով վաճառվել է ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Պիեռ Օգյուստ Ռենուարին պատկանող 143 իրերի հավաքածուն, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

«Վեներայի արձանը», որը պատկերում է հռոմեացի աստվածուհուն՝ ձեռքին խնձոր, իսկ մյուս ձեռքին կտոր, վաճառվել է 545 հազ. դոլարով։ 125 հազ. դոլարով վաճառվել է Ռենուարի վերջին կտավներից մեկը՝ Les Bescasse։

 

Վաճառվել են նաև նրա շարֆը՝ 3.75 հազ. դոլար, ակնոցները՝ 6.25 դոլար, ծխամորճը՝ 1.56 հազ. դոլար։ Հավաքածուում ներկայացված են եղել նաև նամակներ, այդ թվում՝ նկարիչներ Կլոդ Մոնեից և Էդուարդ Մանեից, լուսանկարներ և շքանշաններ։

 

Նախկինում այդ բոլոր իրերը պատկանել են Ռենուարի թոռանը՝ Փոլին, որը տեղափոխվել է ԱՄՆ և վաճառել հավաքածուն 2005-ին։