Օլեգ Գազմանովն առաջարկում է Ռուսաստանի հիմնը ձայնագրել ռոք, փոփ և շանսոն ոճերով
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովն առաջարկել է Ռուսաստանի հիմնը ձայնագրել տարբեր երաժշտական ոճերով, գրում է gazeta.ru-ն:
«Հիմնը հարկավոր է երկրին: Բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այն անվանել երիտասարդական, պետք է շատ տարբերակներ լինեն, մեր հասարակությունը բաժանված է, պետք են նաև ռոք, փոփ և շանսոն տարբերակները: Այն պետք է կատարեն տարբեր ուղղությունների երաժիշտներ»,- ասել է Գազմանովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հիմնի նոր տարբերակի ձայնագրությանը մասնակցելու են Օլեգ Գազմանովը, Վալերիան, Ալսուն, Ստաս Միխայլովը և այլ հայտնի կատարողներ: Ենթադրվում է, որ ձայնագրվելու է հիմնի երկու տարբերակ՝ դասական և «ավելի ժամանակակից»:










