Vor v zakone. Warner Bros. կինոստուդիան ֆիլմ կնկարահանի օրենքով գողերի մասին
Հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան մտադիր է նոր ֆիլմ նկարահանել Vor v zakone (Вор в законе) վերնագրով, որը կներկայացնի Ռուսաստանում հանցագործ էլիտայի ծագումը, գրում է filmpro.ru-ն՝ Deadline-ին հղումով:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Vor v zakone լատինատառ վերնագրով ֆիլմը կներկայացնի հանցավոր աշխարհում տեղի ունեցող դեպքերի զարգացումները 1917-ից մինչ մեր օրերը:
Նշվում է, ֆիլմի սցենարը հեղինակելու է սցենարիստ Էնդրյու Սոդրոսկին: Նկարահանումների ժամանակացույցն արդեն որոշվել է, սակայն հայտնի չեն նախագծի ռեժիսորի և դերասանների անունները:










