Ալեն Դելոնը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել է աշխատանքի

20:23 • 21.09.13

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը, ով սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, վերադարձել է թատերական գործունեությանը, հաղորդում է Газета.Ru-ն՝ Radio France Internationale-ի հղումով:



«Ալեն Դելոնն այլևս հիվանդանոցում չէ: Երեկ երեկոյան նա արդեն մասնակցել է թատերական փորձերին»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչը:


Վերջինիս խոսքով՝ 77-ամյա դերասանը թատրոն է վերադարձել դեռևս ուրբաթ:
 


Հիշեցնենք, որ Ալեն Դելոնը հիվանդանոց էր տեղափոխվել շաբաթվա սկզբին՝ արիթմիայի պատճառով: