Հունգարիայի հարավում օսմանյան քաղաք են հայտնաբերել

00:27 • 21.09.13

Հնագետները Հունգարիայի հարավում օսմանյան քաղաքի ավերակներ են հայտնաբերել: Վերջիններս փնտրելիս են եղել այն վայրը, որտեղ թաղված է սուլթան Սուլեյման I-ի սիրտը, տեղեկացնում է BBC-ն:


Այն հայտնաբերվել է Հունգարիայի հարավ-արևմուտքում գտնվող Սիգենտվար ամրոցի շրջակայքում: 


Սուլեյման I-ը մահացել 1566-ին Սիգետվարի դավադրության ժամանակ: Նրա սիրտը թաղվել է ամրոցի մոտակայքում, իսկ մարմինը վերադարձվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: