Մյունխենում մեկնարկել է Octoberfest գարեջրի փառատոնը (լուսանկարներ)

20:56 • 21.09.13

Մյունխենում մեկնարկել է Octoberfest գարեջրի ավանդական փառատոնը, որը վերջին մի քանի տարիներին վերածվել է միջազգային տոնի:


Ինչպես տեղեկացնում է News.mail.ru-ն Այն
այս տարի անցկացվում է 180-րդ անգամ Գերմանիայի Բավարիա դաշնային շրջանի մայրաքաղաք Մյունխենում:


Տոնակատարության
Octoberfest ավանդական անվանումը թարգմանաբար նշանակում է «Հոկտեմբերյան փառատոն»: Այն այսօր բացել է Մյունխենի քաղաքապետը թարմ ըմպելիքի առաջին տակառից գարեջուր հյուրասիրելով Բավարիայի վարչապետին, ինչը ևս կազմում է ավանդության մի մասը:


Ակնկալվում է, որ Octoberfest-ին, որը կտևի մինչև հոկտեմբերի 6-ը, կայցելի 6 մլն մարդ ամբողջ աշխարհից: